Անցնել հիմնական բովանդակությանը

Գրելու գործիքներ

2:50 · 6 գլուխ

Չատի գործիքները հեշտացնում են գրելու ընթացքը։ Այս տեսանյութում կտեսնես, թե ինչպես ուղղել քերականությունը, վերաձևակերպել տեքստը, գտնել ակադեմիական աղբյուրներ և ստանալ վերնագրերի գաղափարներ։

Տեսանյութի տեքստ

0:00 · Ներածություն

Էսսե գրելիս մանր գործերը շատ են լինում՝ քերականություն, աղբյուրներ գտնել։ Նայենք, թե ոնց ենք դրանք անում հենց չաթում։

0:09 · Քերականության ուղղում

Տեքստը դնում ենք չաթն ու խնդրում ստուգել քերականությունը։ Ոչ մի մենյու կամ առանձին գործիք պետք չէ։ Պատասխանը գալիս է քարտով, վրան նշված է անունն ու գինը՝ մեկ կրեդիտ։ Չորս սխալն էլ ուղղվեց՝ տառասխալ, ստորակետներ և բառերի համաձայնություն։ Գրելաոճդ մնում է նույնը։

0:41 · Վերաձևակերպում

Հետո խնդրում ենք նույնը գրել ավելի ակադեմիական ոճով։ Տեքստը նորից դնել պետք չէ, Referati-ն արդեն հասկանում է, թե որի մասին է խոսքը։ Նախադասությունները փոխվեցին նոր բառերով, բայց իմաստը մնաց։ Սա արժե երկու կրեդիտ։ Բոլոր քարտերի վրա պատճենելու կոճակ կա։

1:15 · Աղբյուրների որոնում

Մի պնդման համար ապացույց է պետք, դրա համար խնդրում ենք գտնել դա հաստատող հոդվածներ։ Էկրանին հայտնվում է ժամացույցով քարտ։ Ամբողջ պրոցեսը տևում է մոտ հարյուր յոթանասուն վայրկյան։ Ցանկում յոթ աղբյուր կա՝ անգլերեն վերնագրով, հայերեն թարգմանությամբ, կայքով ու հղումով։ Մեծ մասի մոտ կա նաև տարեթիվ ու հեղինակ։ Այս որոնումն արժե երեք կրեդիտ։ Պատճենել բոլորը կոճակով վերցնում ենք վերնագրերն ու հղումները։

2:02 · Վերնագրերի գաղափարներ

Վերջում նոր չաթում գրում ենք թեման ու խնդրում, որ վերնագրեր առաջարկի։ Քարտում տասը վերնագիր կա, ամեն մեկի տակ նշված է, թե դա ինչ հետազոտություն է՝ քանակական թե որակական։ Սա արժե մեկ կրեդիտ։

2:41 · Վերջաբան

Ուղղակի գրիր չաթում, թե ինչ է պետք։ Փորձիր անվճար հենց հիմա referati.ai կայքում։

Հոդվածներ այս թեմայով

Դեռ օգնությա՞ն կարիք ունես

Ասիստենտը չատում պատասխանում է անմիջապես, և մեր թիմը կարդում է բոլոր զրույցները։ Իսկ էլ․ փոստին պատասխանում է մեր թիմից մեկը։

Ասիստենտն անմիջապես է պատասխանում, անհրաժեշտության դեպքում միանում է նաև թիմը։

support@referati.ai

Թիմից մեկը կպատասխանի մեկ աշխատանքային օրում, հաճախ՝ ավելի շուտ։